Հասարակություն

«Չենք ցանկանում, որ ՀՀ-ն դառնա մեքենաների ուտիլիզացիայի տեղ». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ չեն ցանկանում, որ առաջվա պես երկիր ներմուծվեն հին մեքենաներ․

«Չենք ցանկանում, որ Հայաստանը դառնա այդ մեքենաների ուտիլիզացիայի տեղ»,- ասել է նա՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան։

«Հետագայում կամ շատ կարճ ժամանակ հետո մենք կուզենք այնպիսի մեքենաներ ներմուծել, որոնց ծառայության ժամկետը հնարավորինս երկար լինի: Կարծեմ՝ բոլորին տրամաբանորեն պարզ է այս քաղաքականությունը»,- նշել է նախարարը։

Թորոսյանը հիշեցրել էր, որ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հաջորդ տարվանից մաքսային արտոնությունը կտրամադրվի 2023թ.-ից արտադրված մեքնաների համար. «Իրավական կանխատեսելիության առումով միգուցե որևէ քաղաքացի չի կարող ակնկալել, որ մեքենան բերելու պահին այդ քվոտան լրացած չլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «Սա անկանխատեսելի շրջադարձ է քաղաքացիների համար»։