Հասարակություն

Ինչո՞ւ առողջապահական ապահովագրության ծրագիրը չի ներառվել 2025թ. բյուջեում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է առողջապահական պարտադիր ապահովագրության ծրագրի իրականացման համար 2025թ. բյուջեով գումար չհատկացնելուն։

Նա նշել է, որ ցուցանիշների հավելվածից այդ թեմայի հանելը նպատակ ունի բյուջեի ներկայացումը ավելի հարմար և համառոտ դարձնելու, ինչը չի նշանակում, որ հրաժարվել են այդ պարտավորությունից։

Հովհաննիսյանը ընդգծել է, որ առողջության համապարփակ ապահովագրությունը դեռ չի ներառվել պետական բյուջեում, քանի որ ներկայումս կա 11 միլիարդ դրամի պահուստային ֆոնդ։ Սակայն, եթե առաջիկայում որոշվի, որ դա առաջնային հարց է, անհրաժեշտ միջոցներ կտրամադրվեն։

Նախարարը նշել է, որ այս հարցում ճիշտ լուծում գտնելու համար իրականացվում են քննարկումներ հանձնաժողովներում, և ներկայումս հարկավոր է գտնել հավասարակշռություն տարբեր հնարավորությունների ու կարիքների միջև։