Հասարակություն

«ՏՏ ընկերություններն աշխատողների փոխարեն օգտագործում են ԱԲ». Արշակյան

«ՏՏ ընկերություններն աշխատողների փոխարեն օգտագործում են ԱԲ». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ, հակառակ ընդդիմության պնդումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում շարունակվում է աճը։ Միաժամանակ, նա խոսել է աշխատողների թվի նվազման մասին, ասելով. «Մինչ այս պահը վերլուծությունների արդյունքում կարող եմ հավաստիացնել, որ կա աճ, սակայն մենք բախվում ենք մեկ այլ մարտահրավերի՝ աշխատողների քանակի նվազման»։

Նրա խոսքով ՝ նվազումն առաջացել է արհեստական բանականության ալգորիթմերի լայն կիրառման շնորհիվ, երբ ընկերությունները սովորական աշխատակիցների փոխարեն օգտագործում են ավտոմատացված մեթոդներ: Արշակյանն ավելացրել է, որ աշխատանքային միգրանտների առնչությամբ օրենսդրական բարեփոխումներ են նախաձեռնում՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ուժեղացնելու նպատակով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական