Հասարակություն

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում անցկացվող ատեստավորման արդյունքների բողոքարկման վերջնաժամկետ համարվում է ատեստավորմանը հաջորդող աշխատանքային օրվա ժամը 19։00-ն՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի։

Նշվում է, որ vexams.emis.am կայքը քննության ընթացքում հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար։