Հասարակություն

«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել`գեղեցկուհի Մարիան:

Այս մասին հայտնում են ԲԿ-իվ՝ նշելով, որ չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների:

«Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ: