Հասարակություն

Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։

Հիշեցնենք, որ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։