Հասարակություն

Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ

Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ։

Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ (շուրջ 1000 ծառ):

 Տեսանյութը՝ այստեղ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական