Հասարակություն

Գյումրիում ավագանու նիստը չի կայացել

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էր «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ, իսկ մյուս խմբակցություններից ներկայացուցիչները չէին եկել նիստին։

Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: Սակայն ՔՊ-ն չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ։