Հասարակություն

Միջնորդել են թույլատրել Աշոտյանին՝ հանդիպել հոգևորականին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Դատախազը, սակայն, դեմ է արտահայտվել միջնորդությանը՝ նշելով, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։

«ՀՀ Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց իրավունքների պահպանման նպատակով։ Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր հոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլոց իրավունքների կատարմանը»,- իր ելույթում ասել է Աշոտյանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Աշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին: