Օրերս «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակում ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց։ Դասընթացը վարել է Fastex-ի կրթական գծով խորհրդական Սերգեյ Թանթուշյանը։ Վերջինս հանդիպում է ունեցել Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների հետ, կիսվել ոլորտային կարևոր մանրամասներով և պատասխանել պատանիների հարցերին։
Թանթուշյանը կարևորել է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ այս ձևաչափով հանդիպումերը։ Դասընթացների նպատակն է համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին։
Հոկտեմբերի 5-ին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնին մասնակցել է ավելի քան 34 կազմակերպություն, որոնց թվում են եղել գիտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, համալսարաններ և նորարարական ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը։ Փառատոնի ընթացքում ավելի քան 20 000 այցելուներ մասնակցել են գիտափորձերի և սեմինարների։
Fastex-ի կրթական ծրագրերը կլինեն շարունակական։ Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։