Հասարակություն

Կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի և ՀՀ միջև պայմանագրի կնքմամբ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, AMADEA բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։

«Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:

Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:

Առողջապահության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ունենալու AMWC2025-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ: