Հասարակություն

Աշտարակի խճուղում Mazda-ն ընկել է Mercedes-ի վրա․ կա տուժած

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել Աշտարակի խճուղու էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեի մոտակայքով ընթացող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1958 թ․) վրա՝ վնասելով դիմային հատվածը և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Mazda մակնիշի ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։