Նոյեմբերի 8-ին սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։
Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։