Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ գլխավոր դատախազի նախկին օգնականը՝ Արևիկ Ավոյանը, որը նոյեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու համար։
Radar Armeniа-ի հետ զրույցում գլխավոր դատախազությունից հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Նշենք, որ դատախազության մասին օրենքով ընթացակարգ է սահմանված, որի համաձայն տեղի է ունենալու բաց մրցույթ, որի արդյունքում գխավոր դատախազի կողմից նշանակվելու է դատախազի տեղակալ, որն էլ համակարգելու է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։
Հայկ Մագոյան