Հասարակություն

«Կփորձեմ խորը աուդիտի ենթարկել». Մեսրոպյան

ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրված Մեսրոպ Մեսրոպյանն անդրադարձել է հանրային ծառայությունների ոլորտի խնդիրների հնարավոր լուծումներին․

«Նշանակվելու դեպքում, առաջնահերթության կարգով, ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարում կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը, նաև՝ գնումների մասով»,- ասել է նա՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան: 

Ըստ Մեսրոպյանի՝ պետք է բացառել փոխկապակցված անձանց և ընկերությունների մասնակցությունը գնումների ոլորտում. «Կյանքը ցույց է տալիս, որ երբ լինում են նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը, թե՛ ծառայությունները ունենում են շուկայականից ավելի բարձր գներ»: