Հասարակություն

Քաջարան-Ագարակ հատվածում թունելի կառուցումը մեկնարկել է

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են 360մ երկարությամբ թունելի հորատման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։

Ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։ Այդ մասին հաղորդել են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։

Նշենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից;