Հասարակություն

7.3 մլն դրամ՝ զոհվածների ծնողների վերարտադրողական առողջության համար

Գործադիրը որոշում է ընդունել, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024 թվականի մինչև տարեվերջ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 7.3 մլն դրամ 1011 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում: