Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնել։ Այն տեղի կունենա ուրբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին ժամը 11:00-ին։ Օրակարգում Գյումրիի համայնքապետի ընտրության հարցն է. այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի կայքից։
Սակայն Գյումրիում այդ օրը համայնքապետ չի ընտրվելու, և օրենքով սահմանված կարգով լուծարումից հետո տեղի կունենա արտահերթ ընտրություն։
Հիշեցնենք, որ համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են ներկայացրել։