ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։
2025թ. կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, դրանց մոտ 56 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին։
«Մենք գնահատում ենք, որ 2025 թվականին տնտեսական աճի պոտենցիալը կկազմի 5,4 տոկոս, նախորդ տարիներին այն միջինում կազմում էր 4,5 տոկոս կամ ավելի քիչ։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին դուրս ենք եկել աճի նոր տրաեկտորիայի»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ 2025 թվականին պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի ներքին պահանջարկի աճով։
Նշենք, որ 2025թ. բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանում։