Հասարակություն

«Համայնքապետ չկա, բայց այնպես չէ, որ քաղաքն անակառավարելի է». մարզպետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գյումրիում ստեղծված իրավիճակին․

«Քաղաքական պրոցես է․ «Բալասանյան» դաշինքի անդամներն իշխանությունից, քաղաքական պրոցեսներից ցանկացել են դուրս գալ, այդ իսկ պատճառով էլ դրել են մանդատները»։ 

Ըստ Մուրադյանի՝ այս պահին Գյումրին չունի համայնքապետ, բայց «այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է»․ «Օրինակ, աշխատակազմի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել»։ 

Ըստ նրա՝ եթե ավագանու նիստում համայնքի ղեկավար չընտրվի, օրենքով սահմանված կարգով արտահերթ ընտրություններ կանցկացվեն։