Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացիներից մեկը` 090 HH01 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի մեքենան Պռոշյան փողոցում վարում է հանդիպակաց երթևեկության գոտիով։
ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ մեքենայի վարորդը տուգանվել է. «Նշված մեքենայի վարորդը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից տուգանվել է 25․000 դրամի չափով և հանվել է տուգանային 3 միավոր»։
Մեզ հայտնի դարձավ, որ մեքենան սպասարկում է ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին։