ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ սահմանելով պետական մարմինները, որոնց ղեկավարներն Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ։
Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում տարեկան մեկ անգամ, իրենց տարեկան հաղորդումներն Ազգային ժողովին կներկայացնեն Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները, ինքնավար մարմիններից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՊԵԿ-ը:
Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգ։