Հասարակություն

2 զոհ, 4 վիրավոր՝ Ուշի գյուղի մոտ վթարի հետևանքով

Նոյեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր Արթուր Լ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն: