ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է գազալցակայաններում բացահայտված ապօրինություններին։ Բացահայտվել է դեպք, երբ գազի խողովակը միացված է եղել ԱԳԼՃԿ-ին այլ եղանակով՝ առանց հաշվառման. «Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել ու ամբողջ ծավալով վերականգնվել է։ Այդտեղ նաև առևտրային կաշառքի դրվագ է եղել «Գազպրոմի» աշխատակիցների մասով, սակայն քննության վերաբերյալ տվյալներ չունեմ։ Իսկ ոլորտը բավականին խնդիրներ ունի, և բազմիցս զգուշացրել ենք, որ վարչարարությունն այդ ոլորտում խստացնելու ենք»,- ասել է նա։ Ըստ Բադասյանի՝ առաջիկայում օրենսդրական առաջարկ կանեն և խնդիրն օրենսդրական դաշտում կկարգավորեն, օրինակ, էլեկտրոնային հասանելիություն ապահովելով հաշվիչներին, որպեսզի ստիպված չլինեն վարչարարության համար ամեն անգամ մեծ ռեսուրս ծախսել։
ՊԵԿ նախագահը խոսել է նաև գազալցակայաններում այլ խախտումների մասին՝ ասելով. «Թերհայտարագրումներ են եղել, և մեծ հարց է առաջանում՝ եթե մտնում է հաշվիչով, ու հաշվիչներն ամեն ինչ ճիշտ են ցույց տալիս, ինչպե՞ս է ստացվում, որ այդքան ՀԴՄ չեն տրամադրում հաճախորդներին, և ինչպե՞ս է ստացվում, որ մենք կարողանում ենք վերհանել ստվերային շրջանառությունը, որ չվճարված հարկերը գերազանցում են 1 մլրդ դրամը»։