Հասարակություն

Որքա՞ն է ծախսվել Մարգարայի անցակետի վերանորոգման համար

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի վերանորոգմանը՝ հայտնելով, որ այդ նպատակով վերջնական ծախսը մոտ 1 մլրդ դրամ է․

«Նախնական՝ ծախսվել է մոտ 800 մլն դրամ, բայց վերջնական ծախսերը, կարծեմ, 1 մլրդ-ից ավելի են»,- ասել է Բադասյանը՚

Ըստ նրա՝ անցակետը արագ է վերանորոգվել, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ այն պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար․

«Դրա համար ենք շտապել ու կառուցման աշխատանքներ արել»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Իսկ թե անցակետը երբվանի՞ց կգործի, նա կոչ արեց դիմել ԱԳՆ։