ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Հայաստանում ստվերը վառ է արտահայտված։
«Մեր ուղիղ պարտականությունն է՝ ոչ միայն ֆիսկալ առումով խնդիրները լուծել, այլև վարչարարություն անել բոլոր ոլորտներում ու ակտիվ պայքարել ստվերի դեմ, այլապես այն տարբեր շուկաներում կխաթարի մրցակցությունը։ Տարբեր խնդիրներ ունենք, այդ թվում՝ կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշներին հասնելը, ուստի այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակական է լինելու»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Բադասյանը նաև նշել է, որ 9 ամսում վարչարարությամբ լրացուցիչ 139 մլրդ դրամ հարկ է առաջադրվել: