Հասարակություն

Պատմական Գյումրին նոր տեսք է ունենալու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու։

«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում, և, հուսով եմ, ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը՝ վերանորոգված հրապարակով»,- խորհրդարանում ասել է նա՝ հավելելով,- «Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն, ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»։