Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ շնորհավորանքների համար։
«Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ բարեկամությունը ևմեր համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը»,- X-ի իր էջում գրել է Սանդուն՝ Փաշինյանի գրառմանն ի պատասխան:
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։