ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին՝ կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաստատված ընդհանուր 23 գերի կա, որից 8-ը՝ բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող, 5 քաղաքացիական անձ։
Հայկ Մագոյան