Հասարակություն

«Վերջին 3 տարում ստվերը նվազել է». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը վերջին 3 տարվա ընթացքում նվազել է:

2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ նա տեղեկացրել է. «Թե՛ ֆինանսների նախարարության, թե՛ պետական եկամուտների կոմիտեի գնահատականներով՝ ստվերային տնտեսությունը վերջին 3 տարվա ընթացքում նվազել է: Մեր գնահատականներով՝ 2022թ. հիմնական հարկատեսակների գծով (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտահարկ) ճեղքը կազմել է ՀՆԱ–ի 3.06%-ը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.5 տոկոսային կետով»։ 

Ըստ նրա, սա տեղի է ունեցել տնտեսական գործոնների և վարչարարության բարելավման արդյունքում: Բադասյանի խոսքով՝ հարկեր–ՀՆԱ ցուցանիշը 2020թ․ 22.6%-ի համեմատ 2025թ․ արդյունքներով կկազմի 25%: