Քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում ցմահ ազատազրկման դատապարտված 83 անձ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարակողական ծառայությունից։
«Սեպտեմբերի 30 դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում ցմահ ազատազրկման դատապարտված 83 դատապարտյալ»,- նշված է ՔԿԾ-ի պատասխանում։
Հիշեցնենք՝ Սիրիայի երկու քաղաքացի ահաբեկչության համար Հայաստանում դատապարտված է ցմահ ազատազրկման։
Հայկ Մագոյան