Հասարակություն

Սաուդյան Արաբիայի օազիսներից մեկում գիտնականները հնագույն քաղաք են հայտնաբերել

Գիտական ​​հետազոտությունների ազգային կենտրոնի ֆրանսիացի հնագետների խումբը Սաուդյան Արաբիայի արևմտյան Խայբար օազիսում հայտնաբերել է 4400 տարվա հնություն ունեցող փոքրիկ քաղաք, որը կոչվում է ալ-Նատահ: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ​​ամսագրում։

Գիտնականները պեղել են բնակելի տարածք, որը շրջապատված է պաշտպանիչ պարիսպներով։ Բնակելի տարածքը պարունակում է մեծ քանակությամբ խեցեղեն և հղկվող քարեր, ինչպես նաև առնվազն 50 բնակելի մնացորդներ, որոնք կարող էին կավից պատրաստված լինել։

Ալ-Նատահի կենտրոնում եղել է երկու շենք, որոնք կարող էին օգտագործվել որպես վարչական գրասենյակներ։ Այս վայրից արևմուտք գտնվել է նեկրոպոլիս։ Պահպանվել են բարձրադիր կլոր դամբարաններ, որոնք նման են աստիճանավոր աշտարակներին։

Քաղաքը Խայբար օազիսում անհայտ պատճառով լքվել է մ.թ.ա. 1500-1300 թվականներին:

Գիտնականների կարծիքով՝ գտածոն հուշում է, որ Արաբական թերակղզում ուրբանիզացիան ավելի դանդաղ էր ընթանում: Այդ դարաշրջանում ավելի մեծ քաղաքներն արդեն բարգավաճում էին Միջագետքում, Եգիպտոսում և Արևելյան Միջերկրական ծովում, մինչդեռ ալ-Նատահի բնակչությունը կազմում էր ոչ ավելի, քան 500 մարդ: