Հասարակություն

Երևանի դպրոցներից մեկում մարտական նռնակներ են հայտնաբերվել և վնասազերծվել

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են: Սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և տեղափոխել քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: