ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր մասնակցեցի 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը։
Բնակելի համարիլը կառուցման ընթացքում օգտվել է էկոնոմիկայի նախարարության միանգամից 2 ծրագրից՝
1.«թողարկման և վարկանշավորման» ծրագրից, երբ ընկերությունը պարտատոմսեր է թողարկել 1,5 մլրդ դրամի և որպես աջակցություն պետությունից ընդհանուր առմամբ կստանա 165 մլն դրամ աջակցություն։
2.«արտադրողականության խթանման» ծրագրից, որի շրջանակներում 0%-ով լիզինգի միջոցով ձեռք է բերել կառուցապատման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ»,- գրել է նա։