Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ․։

«Խորապես վշտացած ենք Սերբիայի ՆովիՍադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման համար։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։