ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Մտենադարան, որտեղ բացվել է «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան։ Այն իրականացվում է ԵՄ-ի կողմից Katapult-Artbox-ի նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող նոր ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
«Ծրագիրը կզորեղացնի ստեղծագործ մասնագետներին և թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։ ԵՄ-ն և Հայաստանը միասին աշխատում են՝ խթանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է, որ այստեղ պահպանված արվեստի և արհեստների նմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունը և մատուցում գիտելիք, որով ոգեշնչվում է այսօրվա նորարարությունը։
«Ժամանակակից հետազոտական մեթոդներն ու հնագույն տեխնիկաները համատեղելով՝ այս լաբորատորիան հնարավորություն կտա կիրառել վերականգնման, պահպանման և արհեստագործության նոր մոտեցումներ՝ ամրապնդելով Հայաստանի ստեղծագործական արդյունաբերությունների ոլորտը և ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը մշակութային պահպանությանը»,- նշել է նա։