Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-ին և 6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 2-ին, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։