Հասարակություն

Իրանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում հարվածել Իսրայելին

Իրանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից լուրջ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան վերջին հարձակման, գրում է Axios-ը։ 

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կօգտագործեն մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Նշվում է, որ հարվածը կարող էր հասցվել նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։