Հասարակություն

«Որոշում կա՝ Գյումրիում գնալ արտահերթ ընտրությունների». Սարուխանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն, անդրադառնալով Գյումրիում հնարավոր ՏԻՄ արտահերթ ընտրություններին և ՔՊ ցուցակը գլխավորելուն, ասել է, որ ՔՊ-ն դիրքորոշում ունի, որ այն համայնքներում, որտեղ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություն, դրանց նախագահները դիտարկվում են տվյալ համայնքներում ընտրություններում ցուցակն առաջնորդողներ․ «Գյումրիում, այո, ես եմ»,- ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ ստեղծված իրավիճակում որոշում կա գնալ արտահերթ ընտրությունների. «ՔՊ-ի կողմից հայտարարություն կլինի»։

Ըստ նրա՝ Գյումրիում իրավիճակն աննախադեպ է․ հրաժարական են ներկայացրել և համայնքապետը, և նրա տեղակալները. «Այստեղ օրենքում որոշակի բացեր կան, իրավաբաններն այդ մասով քննարկումներ կանեն, համապատասխան ընթացակարգով առաջ կգնանք»։

Հիշեցնենք՝ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները և ցուցակում ընդրկգված մյուս թեկնածուները, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, հրաժարական են ներկայացրել։