ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները կնպաստեն որոշակի զորամասերում, սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղություններում միջին ու ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրմանը։
Նա օրինակ է բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը. «Մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսում են, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ելույթ է ունեցել՝ ասելով, թե «Նոր օրենքով՝ երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած զինվորականները կարող են վերադառնալ զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակը»։