ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով, Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վազգեն Սմբատյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: