Հասարակություն

Կվերակառուցվի կամ հիմնանորոգվի ևս 300 նոր դպրոց

Կվերակառուցվի կամ հիմնանորոգվի ևս 300 նոր դպրոց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդակցությանը, հայտարարել է, թե ըստ էության, 90-ականների սկզբից մինչև 2017թ. Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է 192 դպրոց, մեծ մասը՝ աղետի գոտում:

Ըստ նրա, խոսքը Շիրակի և Լոռու մարզերի այն դպրոցների մասին է, որոնք 1988 թվականի երկրաշարժից փլուզվել են կամ անհրաժեշտ է եղել զրոյից նոր դպրոցներ կառուցել: Ինչ վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 223 դպրոցում իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ առնվազն վատ չէ մեր ծրագրի ընթացքը, նույնը կարելի է ասել մանկապարտեզների մասին: Մանկապարտեզների ծրագրի ընթացքն ավելի լավն է: Մենք պետք է հետևողական շարունակենք, և այս ծրագիրը շատ կարևոր է, բայց ինչպես արդեն Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ քննարկում եղավ, երկխոսություն եղավ. իսկ ի՞նչ է լինելու 300 դպրոցի ծրագրի՝ այս ծրագրի ավարտից հետո: Տեղի է ունենալու հետևյալը՝ հաջորդ 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրն է սկսելու:

Մենք արդեն պայմանավորվեցինք, որ այսօրվանից առանց մեր ընթացիկ շինարարական աշխատանքները կանգնեցնելու, դանդաղեցնելու, վնասելու, մենք գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որ առաջին 300-ն ավարտելուց հետո, պետք է սկսենք երկրորդ 300-ը: Իսկ դա նշանակում է, այսինքն՝ ակնհայտ է արձանագրումից, որ այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է: Երրորդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի արդեն երկրորդ 300-ի իրականացումից հետո»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական