Կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշվել է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցել համայնքներից, անհատներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ոչ նյութական արժեք կարելի է գրանցել նաև հայկական խոհանոցը․
«Մեծ մշակութային շերտ է կորչում վերջին տասնամյակներում՝ խաղերը։ Այն խաղերը, որ երեխաները խաղում էին բակերում ու փողոցներում, կամաց-կամաց անէանում են»,- ասել է նա՝ հավելելով, որ տասնամյակներ անց գիտահետազոտական ինստիտուտները «միլիոններ պետք է ծախսեն այդ ինֆորմացիան պատառ-պատառ վերականգնելու համար»։
«Մենք այսօր հույս չունենք, որ երեխեքին կարող ենք համոզել՝ նորից այդ խաղերը խաղան, բայց, ամեն դեպքում, մեր սոցիալ-հոգեբանությունը, երկիրը, ժողովրդին ուսումնասիրելու համար դա կարևոր է։ Ասում ենք՝ երեխեքը խաղում են, երեխեքը խաղում են, բայց այդ երեխեքը մեծանում, դառնում են պատգամավոր, նախարար, բիզնեսմեն և այլն, ու հանրությանը հետազոտելու, պրոբլեմները հասկանալու և լուծումներ գտնելու համար չափազանց կարևոր ինֆորմացիա է»։