Հասարակություն

Իսպանիայում աղետի հետևանքով տուժած հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

Իսպանիայում աղետի հետևանքով տուժած հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան, Radar Armenia-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

«Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ Վալենսիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել: Իսպանիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական