Հասարակություն

«Opel»-ը բախվել է կայանված մեքենաներին, ապա՝ պատին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Infiniti» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1995թ.), «Nissan» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1971 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաներին և բախվել պատին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը, ովքեր ևս երեք տուժածների հետ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: