Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանն անդրադարձել է ՔԿ նախագահ Հովիկ Աղազարյանի որդու գործի նախաքննությանը միջամտելու մասին Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հետ կապված վարույթին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը. «Ես այս պահին քննիչի փոխարեն չխոսեմ»,- ասել է նա՝ պատասխանելով Քյարամյանի հարցաքննվելու մասին հարցին։
Ըստ Խաչատրյանի՝ ԱԺ-ում լսումների ժամանակ Քյարամյանի հայտարարությունից հետո իրենք վարույթ չեն հարուցել, քանի որ «քննիչը գտել է, որ դրա հիմքերը չկան»։ Հետո, սակայն, եղել է այդ մասին հաղորդում, հարուցվել է վարույթ. «ՔԿ ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ, բառացի մի հատ նորից լսեք»,- ասել է Խաչատրյանը։
Խաչատրյանը նշել է, որ իրենց կառույցում ընտրողական մոտեցում չի ցուցաբերվում։