Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեի՝ դատարան ուղարկված գործերի թիվը նվազել է

«Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետությունն ավարտված վարույթներ են»,- հայտարարել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ կարևորում են նաև դատարան ուղարկված գործերը։

«Քանի որ վերջերս շատ է խոսվում ավարտված գործերով դատավճիռներ չկայացնելու մասին, մի քանի ցուցանիշ բերեմ. 2024թ. 9 ամսում դատարան ենք ուղարկել 114 քրեական վարույթ՝ 250 անձանց վերաբերյալ, նախորդ տարվա գործերի ցուցանիշը 20-ով ավել էր, իսկ դատի տրված անձանց քանակը՝ 36-ով»,- ասել է Խաչատրյանը։ Ըստ նրա, այդ նվազումը, սակայն, չի խոսում արդյունավետության նվազման մասին․

«Դատարան ուղարկված 114 քրեական վարույթից մեղադրական դատավճիռ է կայացվել 21-ով, մնացածն այս պահին դատասլման փուլում է, իսկ 2023թ. դատարան ուղարկված 169 գործերից դատավճիռ է կայացվել 73 գործով, 2-ով կայացվել են արդարացման դատավճիռներ, որ բողոքարկման փուլում են»: Ըստ Խաչատրյանի՝ 9 քրեական վարույթով հետապնդումը դադարեցվել է համաներման կամ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։