Հասարակություն

Տերտերյանը կարևորել է համայքների լիազորությունների ապակենտրոնացումը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի գնահատման առաքելության թիմի (SDC) ղեկավար Ֆիլիպ Դե Լեների գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով տասնամյակների պատմություն ունեցող համագործակցության համար։ Նախարաի տեղակալը բարձր է գնահատել տարբեր ծրագրերում ցուցաբերած բովանդակային աջակցությունը և շեշտել, որ Շվեյցարական համագործակցության գրասենյակը (SDC) մշտապես աջակցել է ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը։

Խոսելով ՀՀ-ում համայնքների խոշորացումից, դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից, առկա խնդիրներից, Վաչե Տերտերյանը կարևորել է համայքների լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։

Շվեյցարական համագործակցության գրասենյակի գնահատման առաքելության թիմի ներկայացուցիչներրը նշել են, որ պատրաստակամ են ծրագրերի իրագործմանը և կայացմանը նպաստելու հարցում։