Հասարակություն

«Մեկ անձից գնումները չնչին տոկոս են կազմում». ՊՎԾ պետ

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պետական գնումների գործընթացին՝ ընդգծելով, որ երբ հստակ նշված չեն լինում գնվող ապրանքի տեխնիկական պարամետրերը, մեծ սողանցք է առաջանում անբերախիղճ մատակարարների համար։ 

Ըստ նրա՝ այդ դեպքում գնային մեծ սեգմենտի մեջ գերշահույթ ստանալու համար անբարեխիղճ  մատակարարները անորակ սարքեր կամ պիտույքներ են տալիս:

Պետրոսյանն անդրադարձել է նաև մեկ անձից գնումներին. «Եռամսյակային կտրվածքով պետական կառավարման համակարգում իրականացվում է շուրջ 2800-3000 հանրային գնում: Մեկ անձից գնումները այդ ծավալի մեջ չնչին տոկոս են կազմում: Մենք իրավասու ենք վերահսկել հանրային գնումների ոլորտն ամբողջությամբ, և մեկ անձից գնումների մասով վերհանված խնդիր երբ լինում է, բնականաբար, առաջարկներ ենք ներկայացնում այդ  մարմիններին՝ լավարկելու գնման գործընթացը»,-ասել է նա։