Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականին ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ․ նորոգվում են տանիքներ, փոխվում ու արդիականացվում են վերելակները։
«Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 42 և Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» ծրագրի ընդհանուր արժեքը 218 մլն դրամ է, որում ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինը 60 % է, շենքի բնակիչների համաֆինանսավորման չափը՝ 10 % , համայնքինը՝ 30 %:
Այս տարի ավարտվել է 2023-ի ծրագրով մեկնարկած Ալվանք գյուղական բնակավայրի նախակրթարանի վերակառուցման սուբվենցիոն ծրագիրը։Այստեղ ստեղծվել են հարմարավետ ու գեղեցիկ պայմաններ, պետբյուջեի միջոցներով այժմ կահավորման գործընթացն է, որից հետո մանկապարտեզը կընդունի իր սաներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 21 մլն 682 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 17 մլն 345 հազար դրամ:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով այս տարի արդեն մեկնարկել է ՀՀ ամենահարավային գյուղական բնակավայրում՝ սահմանամերձ #Նռնաձորում 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը: Ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս։
Արդեն լիովին գործում է 2023-ի վերջին շահագործման հանձնված՝ Մեղրի համայնքի բնակավայրերն իրար միացնող Վանք-Կալեր կամուրջը, որը նույնպես նորոգվել է սուբվենցիոն ծրագրով ու մեծ նշանակություն ունի բնակիչների համար։ «Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգման ծրագրի» ընդհանուր արժեքը 65 մլն դրամ է, որի մեջ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։